“Голос” նախագծի հայազգի աստղը բացում է շոուի փակագծերը /ֆոտո/
Ռուսական հայտնի “Голос” նախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները հայտնի են: Նրանց մեջ է ազգությամբ հայ Մարիամ Մերաբովան, ով արժանիորեն հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է համարվում:
Մերաբովան զրուցել է Woman.ru-ի հետ եւ որոշակիորեն բացել շոուի փակագծերը:
41-ամյա Մերաբովան “Միրայֆ” ջազ-խմբի մեներգչուհին է, նա այս ասպարեզում հսկայական փորձ ունի: Մերաբովան 3 անգամ մասնակցել է “Եվրատեսիլ” մրցույթին` իբրեւ բեք-վոկալիստուհի: Ի դեպ, մեկ անգամը նա ներկայացել է ներկայումս “Голос”-ի ժյուրիի անդամ Դիմա Բիլանի հետ միասին: Բացի այդ, Մերաբովան Ալլա Պուգաչովայի` մանուկների համար նախատեսված երաժշտական դպրոցում ուսուցչուհի է:
Մերաբովան իր հարցազրույցում վստահեցրել է, որ իր բոլոր ծանոթությունները ոչ մի ազդեցություն չունեն այս մրցույթում, բոլոր մասնակիցները հավասար հնարավորություններ ունեն հաղթելու:
“Պաշտոնապես հայտարարում եմ` Голос նախագծում ոչ մի ծանոթություն չի օգնում: Մենք բոլորս խելոք-խելոք հերթ ենք կանգնել` շոուին գրանցվելու հայտ ներկայացնելու համար: Ինքս սարսափելի վախ եմ զգացել թե կույր լսումներին, թե մենամարտ փուլի ընթացքում: ”
Նա պատմել է, որ շոուի բոլոր մասնակիցները շաբաթվա մեջ մեկ անգամ են մարզչի հետ փորձ անում, փոխարենը` ողջ օրվա ընթացքում: Դրանից հետո օն լայն ռեժիմով են աշխատում:
Մերաբովան ասել է, որ հանուն շոուի որոշ ժամանակով հետաձգել է “Միրայֆի” համերգները: “Այս պարագայում փողը երկրորդական է”,- ասել է նա: Մերաբովան