27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերիների նկատմամբ իրավական գործընթացներ սկսելով՝ Փաշինյանը սպառնում է, որ եթե ձեզնից որևէ մեկը փորձի բարձրաձայնել իրականությունը, կդառնա հանցագործ․ պատգամավոր

Այն ժամանակ, երբ ՀՀ ՄԻՊ-ը բոլոր հնարավոր տարբերակներով փորձում է բարձրաձայնել ու խոսել այն խոշտանգումների, սպանությունների մասին, որոնք մեր գերիների նկատմամբ իրականացվում են Բաքվի բանտերում, Նիկոլ Փաշինյանն այստեղ առաջարկում է՝ գերիների այլընտրանքը կամ Բաքվի բանտերում խոշտանգումն է, կամ հայկական բանտերում կալանավորումը, հայրենադարձված գերիների նկատմամբ իրավական գործընթացներ սկսելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն անդրադարձավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Հայրենիք վերադարձած ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ըստ պատգամավորի, իր պատճառն ունի։

«Փաշինյանն իրավական գործընթացներով ու քրեական գործերով է սպառնում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բարձրաձայնել մարտի դաշտում իրականության և հենց Փաշինյանի արձակած հրամանների ու դրանց հետևանքների մասին։ Դա արվում է նրա համար, որ որևէ մեկը նույնիսկ չհամարձակվի արդարացի դժգոհություն բարձրացնել։ Ցանկացած դեպքում նա (Փաշինյանը-խմբ․) ունի հետևյալ բանաձևը՝ եթե դուք ձեր մասին ինձ կհիշեցնեք, ձեր մասին կհիշեն իրավապահները։ Եթե դուք կմտածեք, որ պետք է քննության առնեք այն հանգամանքը, որ ե՛ս եմ ասել, որ պետք է նահանջեք, ե՛ս եմ ասել, որ բանավոր պայմանավորվածություն կա՝ չկրակելու և այլն, եթե ձեզնից որևէ մեկը փորձի բարձրաձայնել այս իրականությունը, կդառնաք հանցագործներ և քրեական հանցագործության սուբյեկտներ», – ասաց պատգամավորը։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ այս համատեքստում բոլորովին զարմանալի չէ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությունը գերիների վերաբերյալ:

 

«Այսպիսով, Սիմոնյանը ոչ միայն իր նվիրվածությունն է ապացուցում Փաշինյանին, այլև արտահայտում է իշխանության տեսակետը։ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին իր գերնվիրվածությունն ապացուցելու համար ասում է՝ ոչ միայն Նիկոլն է ասում, որ գերիները «հանցագործներ» են, ես էլ եմ ասում։ Ինձ համար իրենք գոյություն չունեն։ Այդ արտահայտություններն իրականում արտացոլում են այն մոտեցումներն ու տեսակետները, որոնք իրենք ունեն», – ընդգծեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ