17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։

Հիշեցնենք՝ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը։

 

«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն», – գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ