08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հավերժական Հայաստան լինելու է». Թաթուլ Կրպեյանի դուստրը երդվեց հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին

Ազգային ժողովում այսօր երդում տվեց «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը:

Նա ասաց, թե հանուն ազատ ու անկախ Հայաստանի երդվում է հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին ու անմնացորդ նվիրումին առ հայրենիք:

«Երդվում եմ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադմեին Եռաբլուրում տված երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան: Հավերժական Հայաստան լինելու է», – հայտարարեց Ասպրամ Կրպեյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ