Կորոնավիրուսից մահացել է 43 մարդ. ԱՆ
Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 502 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 020-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 7610 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1447 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 44 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9057-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 590 է, ընդհանուր առողջացածներինը՝ 317 765, փաստացի բուժվողներինը՝ 12 198: Մեկ օրում արվել է 7279 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 373 959 թեստավորում