Ես սիրում եմ Կատյային … անսպասելի շրջադարձ հայտնի սկանդալում /վիդեո/
Անդրեյ Մալախովի “Այսօր երեկոյան” շոուի ժամանակ, որը նվիրված է եղել “Սառցե ժամանակաշրջան” հաղորդաշարին, իսկական սկանդալ է տեղի ունեցել: Գեղասահքի մարզիչ Տատյանա Տարասովայի եւ դերասան Մարատ Բաշարովի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել, հայտնում է Super.ru-ն:
Բաշարովը իր հաջողություններից է պատմել, երբ Տարասովան հանկարծ փոխել է թեման ու դերասանի հետ լեզվակռվի մեջ մտել:
“Քեզ, Մարատ, հիմա ոչ ոք խոսք չտվեց: Կամ դու հիմա ողջ երկրի առաջ ներողություն կխնդրես կնոջիցդ, կամ ես գնում եմ: Հիմա դու ոչ թե պետք է քո դափնիները ցույց տաս, այլ լրիվ ուրիշ տեղում լինես: Ոչ ոք չի հասկանում քո հետ միեւնույն սեղանի շուրջ նստելը”,- ասել է Տարասովան:
Բաշարովը լուռ լսել է, ապա ասել, թե Տարասովան ողջ ճշմարտությունը չգիտի: Քիչ անց Մարատը ներողություն է խնդրել կնոջից` Եկատերինա Արխարովայից, ում մեկ ամիս առաջ ծեծել էր:
“Ես ուզում եմ ներողություն խնդրել կնոջիցս: Տատյանա Անատոլեւնա, մի հավատացեք համացանցին, մի հավատացեք այն ամենին, ինչ գրում են: Դուք չգիտեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ես սիրում եմ Կատյային եւ սիրելու եմ: Բոլոր ընտանիքներում էլ վիճում են”,- ասել է Բաշարովը:
Հիշեցնենք, որ վերջերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ դերասան Մարատ Բաշարովը հարբած վիճակում ծեծել է կնոջը, ինչից հետո վերջինն ուղեղի ցնցում է ստացել: