27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր ժամանակը չէ ո՛չ քաղաքական ամբիցիաների, ո՛չ անհատական ամբիցիաների, ո՛չ իրար պարսավելու. Կարին Տոնոյան

«Բոլորով իրար հետ եկել ենք այն համաձայնության, որ մենք գնում ենք համախմբման այս ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու պատճառներին:

Տոնոյանը վստահեցրեց, որ պառակտում չի եղել, պարզապես իրենք պայքարի այս ձևն են ճիշտ համարում.

«Իրենք ուզում են պահել հրապարակը. Մենք 1 շաբաթվա ընթացքում խորապես համոզվեցինք, որ մինչև համազգային համախմբում չլինի, մենք  Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջին  չենք կարող  հասնել»:

Կարին Տոնոյանը նշեց, որ արդեն կան նախնական պայմանավորվածություններ՝ մարզերում հանդիպումներ  կազմակերպելու ուղղությամբ: Բացի այդ, 5165 շարժումը նաև իր գրասենյակում հանդիպումներ կկազմակերպի անհատների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.

«Այսօր կդիմենք նաև քաղաքական բոլոր ուժերին, որ մենք պատրաստ ենք ինքներս գնալ, հանդիպելու… Այսօր ժամանակը չէ, ո՛չ քաղաքական ամբիցիաների, ո՛չ անհատական ամբիցիաների, ո՛չ իրար պարսավելու: Մենք ինքնասպանությամբ ենք զբաղված, հարգելի՛ ժողովուրդ, մենք պարզապես բզկտում ենք ինքներս մեր մարմինը»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում, Կարին Տոնոյանն ասաց, որ նոր կառավարությունը պետք է լինի համազգային համերաշխության ճգնաժամային կառավարություն: Իսկ ճշտող հարցին՝ Փաշինյանի հեռացմանը հասնելուց հետո, նախկին 3 նախագահներից որևէ մեկին տեսնո՞ւմ երկրի ղեկավարի պաշտոնում, Տոնոյանը կարճ պատասխանեց.

«Ես անձամբ՝ ոչ… Ամենակարևորը, ես կուզեի մատնանշել, որ այսօր 3 նախագահներն էլ, որ ամենաուժեղ քաղաքական ուժերի ղեկին են կանգնած, պետք է ընկալեն, որ իրենց  ձեռքին շատ բան կա, նախ պետք է առերեսվեն ճշմարտության հետ, պետք է խոստովանեն իրենց սխալները, ժողովուրդը դրան է սպասում, ես համոզմունք ունեմ, որ ժողովուրդը սպասում է դրան, և նաև իրենց ռեսուրսը  համատեղ օգտագործեն երկիրն այս վիճակից հանելու համար…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ