29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ

afcddbc65292b6fa92238ab6f9e7a996_M

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին

Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը:

Թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն  Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ հանձնաժողովի կազմն առ այսօր հաստատված չէ:

Դատապարտելով օրվա քաղաքական իշխանության այս հանցավոր վարքագիծը,  առաջնորդվելով Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:

Հայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

Դիմում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը ձեր կողմից բացահայտված, ինչպես նաև հիմնավոր կասկած պարունակող տեղեկությունները քննիչ հանձնաժողովում քննարկելու համար:

 

Քննիչ հանձնաժողով՝                             

Արծվիկ Մինասյան

Հայկ Մամիջանյան                                                                                                  

Էլինար Վարդանյան

Թադևոս Ավետիսյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ