26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անդրանիկ Քոչարյանը հեգնեց. «Հայ ժողովուրդը ցանկանում է՝ Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզով լինի դեմարկացիան»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է՝ սահմանային նման լարվածությունները կլինեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չմտնի դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ։

«Այդ փուլի մեջ մտնելու համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ ու կայուն իրավիճակ, բայց ինքներդ տեսաք, որ կան ուժեր, որոնք այդ ցանկությունը կամ այդ օրակարգը չունեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը և հարցին՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ հարց կլինի՞ հանդիպման օրակարգում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանը բազմիցս հանդես է եկել հավաստիացումներով, որ դեմարկացիային և դելիմիտացիային կողմ է։

«Մենք շահագրգռված ենք, որ դա օր առաջ սկսվի, որպեսզի հստակություն մտնի, թե որտեղ է զրոյական կետը, և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է տեղի ունենան նաև այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»,- շեշտեց պատգամավորը։

Հարցին՝ ո՞ր թվականների քարտեզով է իրականացվելու դեմարկացիան և դելիմիտացիան, Անդրանիկ Քոչարյանը հեգնեց.

«Հայ ժողովուրդը ցանկանում է՝ Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզով լինի։ Բնականաբար, խոսք գնաց 20-ական թվականների քարտեզից, նաև իրավական ուժ ունեցող քարտեզների մասին կա խոսք։ Այդ բանակցությունների արդյունքում պետք է գտնել մեզ համար այն ցանկալի զրոյական կետը, որից հետո բանակցելով՝ մենք չունենանք կորուստներ, այլ հակառակը՝ ունենանք ձեռքբերումներ։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության այսպիսի օջախներ։ Այդ օջախները կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չլինեն»։

Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը  Տիգրան Մեծի անունը հիշեցնելով՝ հեգնում է։

Խորհրդարանական ճեպազրույցներից մեկի ժամանակ էլ, երբ կրկին քննարկվում էր դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, նա ասել էր, թե սեղանին ի՞նչ քարտեզներ պետք է հայտնվեին, Տիգրան Մեծի՞։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ