19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդյո՞ք օրակարգում էր Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը

Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր՝ Բարեկամության կամուրջի շինարարության հարցը: Մեծապես կարևորվեց Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Էներգետիկ ոլորտում կարևորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը՚. սա մի հատված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, որ ԶԼՄ ներկայացուցիչների համար հնչեցրել է Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Պաշտոնական լրահոսում որևէ բառ չկա Աբղազական երկաթգծի վերաբացման թեմայի մասին, սակայն ակնհայտ է, որ մեր երկրի համար  կենսական նշանակություն ունեցող Աբղազական երկաթգծի վերաբացման հնարավոր ուղիների թեման եղել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների քննարկումնների առանցքային թեմաներից մեկը: Ով գիտի գուցե, պաշտոնական հաղորդագրությունում ներառված ՙքննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առևտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները՚ արտահայտությունը նուրբ ակնարկ է հենց Աբխազական երկաթուղու վերաբացման խնդրին:

Ամեն դեպքում, սա այն խնդիրն է, որը մշտապես մեր պետության բարձր ղեկավարության օրակարգում է: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին,որ հունիսին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահը ևս անդրադարձել էր  Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող աբխազական երկաթուղու վերաբացման խնդրին: Հենց այդ ժամանակ էր, երբ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը հայտարարեց. «Մեր ընկերությունն այժմ պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Աբխազիայի և Վրաստանի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային հեռահաղորդակցության վերականգման քննարկումների վրա»: Այդ ժամանակ,  Հայաստանի և Վրաստանի ղեկավարները չհերքեցին թեմային անդրադառնալու հարցը. ՙԼուրջ խոսակցություն այդ թեմայով չի եղել: Բայցևայնպես մեր ցանկությունն է, որ այդ երկաթուղին վերագործարկվի: Մեզ համար դա կենսական նշանակություն ունի: Աբխազական երկաթուղու վերաբացումը, սակայն, միայն Հայաստանից կամ Ռուսաստանից կախված չէ: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` հասկանալով սակայն, որ խնդրի լուծումը այլ կողմերից ևս կախված է», – հայտարարել էր ՀՀ նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի ՙմենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ՚ հայտարարությունը չէր կարող հանրապետության վարչապետը շրջանցել՝ հատկապես Վրաստան այցի ընթացքւմ և արդյոք վարչապետի
թբիլիսյան այցի գլխավոր նպատակը Վրաստանի իշխանություններին համոզելը չէր, որ վերջապես վերաբացվի աբխազական երկաթուղին:  Թե ինչպես են ընթացել այս խնդրի շուրջ բանակցությունները, դեռևս պաշտոնական Երևանն ու Թիբիլիսին լռում են
Ի դեպ,  ի տարբերություն քաղաքական գործիչների` շարքային վրացիների շրջանում աբխազական երկաթուղու բացումն ավելի մեծ ոգևորությամբ է ընդունվում: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI)  կողմից իրականացված հարցման համաձայն, Վրաստանի բնակիչների 75 տոկոսը կողմ է արտահայտվել աբխազական երկաթգծի վերաբացմանը:

Անշուշտ, Հայաստան-Վրաստան բարեկամական  կապերը պատմական արմատներ ունեն ու անակնկալ շեղումներ այդ բարեկամությունից սպասելի չէ, հետևաբար մեր երկու երկրների բարձր ղեկավարության հանդիպումներն էլ երկու ժողովուրդները շատ ջերմ են ընդունում են:  Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում երկու հարևան պետություններից՝ Հայաստանն ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհը՝ շարունակելով գործակցությունը Եվրամիության հետ  ասոցացման ուղուն, իսկ Վրաստանը ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիրը: Այս համատեքստում, ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան՝ վերը նշված Աբղազիական երկաթուղու վերաբացման շուրջ քննարկումներից զատ կարևորվում է նաև այն հնագամանքով, որ պաշտոնական Թիբիլիսի համար ևս Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ տնտեսական նոր գործակցության, նոր շուկաներ գրավելու հնարավորություն է տալիս, ինչի մասին հայտարարել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. ՙԱյսօրվա հանդիպումը մեր ընդհանուր շահերի հետ կապված հարցերի շուրջ Երևանում սկսված երկխոսության շարունակությունն է: 
Մենք նշեցինք, որ Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեն սերտ հարաբերություններ ՝ և´ քաղաքական, և´ տնտեսական, և չնայած նրան, որ հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների շահերի համար՚:

Նշենք, որ վարչապետ Աբրահամյանը նաև հանդիպել է Վրաստանի նախագահի հետ:

Մ.Լ.

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ