03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները ռամիլսաֆարովներ ծնող ազգ են. չեմ պատկերացնում նրանց հետ համագոյակցություն․ Թովմասյան

Վարդենիսում Խորհրդային միության տարիներին եղել է «խաղաղ համագոյակցություն» ադրբեջանցիների հետ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ազդարարած «խաղաղության դարաշրջանի» բացմանը և հայերի ու ադրբեջանցիների «խաղաղ համակեցությանը»:

«Իմ հորեղբայրը շփվել է, նաև ընկերություն է արել ադրբեջանցիների հետ, և մի օր ադրբեջանցի իր ընկերը, որը նաև իրեն պարտք է եղել, հորեղբորս հրավիրել է սարերում գառ ուտելու։ Գնացել են գառ ուտելու, և վերջում հորեղբորս կացնահարել է։ Այսինքն՝ նրանք այդ տեսակն են։ Ես չեմ պատկերացնում համագոյակցություն։ Ադրբեջանցիները ռամիլսաֆարովներ ծնող ազգ են», – շեշտեց Թագուհի Թովմասյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ