12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել

Aysor.am-ը գրում է.

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն, ազատ է արձակվել, տեղեկությունն Aysor.am-ին հայտնեց փաստաբան Գոռ Միքայելյանը։

 Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։

 «Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին. պարոն Սուքիասյանն ազատ է արձակվել», – նշեց Միքայելյանը։

 Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։

 Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել են տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ