04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք. մահացել է 55 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 6284 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1291 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7575-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1578 է, ընդհանուր առողջացածներինը՝ 267 514, փաստացի բուժվողներինը՝ 31 650: Մեկ օրում արվել է 14 574 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 080 843 թեստավորում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ