19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛ Էդ ո՞ր մի երկիրը իր պատմության մի ընթացքում ինչ-որ մեկի լծի տակ չի եղել՛՛

Էն, որ ասում են` հայերը լծի տակ ապրել սիրող ժողովուրդ են (մարդամեկի հայտնի «ելույթից» հետո): Ահավոր չսիրեցի էդ տրամադրությունները: Էդ ո՞ր մի երկիրը իր պատմության մի ընթացքում ինչ-որ մեկի լծի տակ չի եղել, ինչ-որ մեկի ազդեցության գոտին չի եղել: Հեռուն չգնանք, նայենք մեզ շրջապատող խոշոր պետությունները: Օսմանյան կայսրությունը (ուշադիր` ԿԱՅՍՐՈւԹՅՈւՆԸ) քանի՞ դար էր (արևմտյան հզոր տերությունների կիսագաղութի վիճակում, Թուրքիան քանի տասնամյակ էր ԱՄՆ ուժեղ ազդեցության գոտին: Ռուսաստանը քանի դա՞ր էր մոնղոլական լծի տակ: Իրանը, որ համարվում է կայսերական ավանդույթներով պետություն, ի՞նչ է, լուրջ անկումներ չի ունեցել: 

Կա՞մեկ քաղաքակրթություն, կայսրություն, էթնոս, որն իր ծագման սկզբից առաջատարի և ճնշողի դերում է եղել, առանց ընդհատումների, մինչ օրս…
Հին ժողովուրդներն իրենց պատմության տարբեր շրջաններում հայտնվում են որևէ այլ` տվյալ պահին զորեղ ուժի լծի/վերահսկողության/ազդեցության գոտում, սա կարծես պատմականորեն բնականոն զարգացում է: Մեր դեպքն էլ յուրահատուկ չէ, մեր պատմությունն էլ վայրիվերումներ է ունեցել:

Ի վերջո, բազմաթիվ բարդությունների և լրջագույն խնդիրների հետ մեկտեղ երկար դարեր անց ունենք, չէ՞, տարածքային ձեռբերումներ, երազած անկախություն: Լծի տակ մնացող ժողովուրդն Արցախում չէր հաղթի, պատմական մահացու հարվածներից հետո անկախություն չէր ունենա նման տարածաշրջանում: Պետք է ճիշտ գնահատենք ինքներս մեզ, ճիշտ տրամադրություններ ստեղծենք, տեղից էլ զրդ ու զիբիլն արդյունաբերական ծավալների են:

Օգտատեր Գեւորգ Պետրոսյանն է կիսվել քաղաքական մտորումներով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ