28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Միքայելյան» հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված է

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում 1673 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել։

Եվ այսպես,

• 93 օրերի ընթացքում՝ մարտի 15-ից-հունիսի 15-ը՝, 845 քաղաքացի բուժօգնություն է ստացել։ 845 քաղաքացիներից 308-ին բուժօգնություն է տրամադրվել վերակենդանացման բաժանմունքում։

• 71 օրերի ընթացքում՝ հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 828 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել, քաղաքացներից 291-ը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում։

«Արձանագրենք, 1673 քաղաքացիների մեջ ընդամենը 35 վարակակիր է եղել պատվաստված, որոնցից միայն 12-ը՝ 2 դեղաչափով, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ։

Պատվաստված քաղաքացիներից 17-ը, կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ։

Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում։

Հավելեմ, որ այսօրվա դրությամբ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված է»,- հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ