28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Միջանցքն այլևս իրականություն է». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․  «Միջանցքն այլևս իրականություն է։

Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան չվերթներ իրականացնելու համար: Այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարել են ադրբեջանական ավիաուղիները: Ընդ որում, հետաքրքիր է ձևակերպումը. ոչ թե Հայաստանն է տրամադրել օդային տարածքը, այլ Ադրբեջանն է օգտագործում այն:

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանը փակում է սեփական օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար՝ Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարմանը խոչընդոտելու նպատակով:

Այսպիսով, ստեղծված իրավիճակը հերթական անգամ վկայում է այն մասին, որ

1.Հայաստանում գործող իշխանական խմբակը իրանա-ադրբեջանական լարվածության պայմաններում ձգտում է սպասարկել սուլթանատի շահերը: Ադրբեջանի համար օդային տարածք բացելը ոչ այլ ինչ է, քան սաբոտաժ Իրանի, ինչպես նաև սեփական տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ:

2. Օդային լոգիստիկայով փորձարկվում է «Մեղրիի միջանցքը»: Բաքվի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատման սցենարը լիովին տեղավորվում է Արևելք-Արևմուտք ռազմավարության մեջ, որն իրենից մուլտիմոդալ լոգիստիկա է ներկայացնում՝ թե ցամաքային, թե ջրային, թե օդային բաղադրիչներով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ