25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեք տարում Հայաստանը Գերմանիայում առանց թույլտվության բնակվող շուրջ 4000 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել

news.am-ը գրում է.

Վերջին երեք տարում Հայաստանը ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ստացել է ավելի քան 5000 անձի վերաբերյալ ռեադմիսիոն (հետընդունման) հայցեր, որոնց գերակշիռ մասը՝ Գերմանիայից։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան Միգրացիոն ծառայությունից ստացված վիճակագրական տվյալները։

Խոսքը վերաբերվում է ԵՄ և ԵԱՏՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը։

Մասնավորապես 2018թ. ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ստացվել է 1030 ռեադմիսիոն հայց` 2045 անձանց վերաբերյալ, 2019թ.  ստացվել է 921 հայց` 1746 անձանց վերաբերյալ, իսկ 2020 –ին՝ 725 ռեադմիսիոն հայց` 1281 անձանց վերաբերյալ։

Կայքը նշում է , որ միայն 2020թթ. Հայաստանը ավելի քան 1385 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Գերմանիայից, 182  անձի վերաբերյալ՝ Ավստրիայից, 139–ինը Նիդերլանդներից, 126–ինը՝ Ֆրասիայից, 78–ը՝ Շվեդիայից, 50–ինը ՌԴ–ից, 44–ինը՝ Բելգիայից։ 2020–ին ԵՄ և ԵԱՏՄ երկրներից 2055 անձի վերաբերյալ ստացված հայցերից հաստատվել է 1663–ը, իսկ 333–ի քաղաքացիությունը չի հաստատվել։

Նկատենք, որ միայն վերջին երեք տարում Հայաստանը շուրջ 4000 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Գերմանիայից։

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան տվյալներով՝ հայերն ամենից հաճախ ԵՄ մուտքի արտոնագրի համար դիմում են հենց իրենց: Սակայն վերջին տարիներին Գերմանիան խստացրել է միգրացիոն քաղաքականությունը՝ հաշվի  Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների ընդունման արդյունքում 2015–ին ստեղծված ներգաղթյալների ճգնաժամը։ 

Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր՝ ներառյալ նաև իր երկիրը, և վերադառնալու իր երկիր: Ավելին, միջազգային սովորութային իրավունքի սկզբունք է այն, որ յուրաքանչյուր երկիր պետք է հետ ընդունի իր քաղաքացիներին։

Իսկ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ  յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և մուտք գործելու իրավունք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ