29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հիմա շատերը դեռ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, բայց մենք հետո ենք գիտակցելու, թե ում ենք կորցրել, թե ինչ ոսկե սերունդ ենք թողել մարտի դաշտում…

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ Հաջիկյան Էրիկի ու Յակովլև Դավիթի մայրիկների՝ տիկին Lilitի ու տիկին Sofiի հետ ծանոթացա։ Երկար զրուցեցինք, երկար պատմեցին ու հիշեցին տղերքի ծառայությունից դրվագներ, պատմեցին թե ինչպես ու ինչ հանգամանքներում են զոհվել տղերքը… ամեն մի նման ծանոթությունից հետո, երբ անձամբ եմ շփվում զոհված տղերքի ծնողների հետ, ավելի ու ավելի եմ համոզվում, որ էս պատերազմում 95% զոհվել են խիզախները, լիդերները, մարդու ազնվական տեսակը:

Չնայած 2 տղաների պատմություններն էլ ձեզ ներկայացրելեմ, բայց նրանց զոհվելու ընդամենը 2 դրվագ պատմեմ ու ամեն ինչ պարզ կլինի։

Հաջիկյան Էրիկը տանկիստ էր։ Նահանջ հրաման ստանալուց հետո վերադառնալիս են լինում զորամաս։ Էրիկի տանկը գնալիս է լինում առջևից, երբ նկատում է, որ ճանապարհին՝ Իշխանաձորի մոտ, մեր զոհված տղաների մարմիններն են ընկած։ Կանգնեցնում է շարասյունը, իջնում ու մյուս զինվորների հետ ճանապարհի մեջտեղից հեռացնում են տղերքի մասունքները, որպեսզի տանկով չանցնեն վրայով…

 

Կարճ ժամանակ անց, երբ արդեն պատրաստվում են հեռանալ ու ճանապարհը բաց է լինում, անօդաչուն հարվածում է հենց առաջին տանկին։ Էրիկը զոհվում է տեղում… Եթե չկանգներ, եթե տանկը քշեր ու տղերքին մարմինների վրայով անցներ, նա գուցե այսօր ողջ լիներ։ Բայց չարեց այդպես, որովհետև իր տեսակն էր այդպիսին։ Զոհվեց՝ չդավաճանելով իր սկզբունքներին, իր մարդ տեսակին։

Իսկ Դավիթը САУ-ի (Հրետանային ինքնագնաց կայանքի) հրամանատար էր։ Իր անձնակազմից միայն ինքն է զոհվել։ Երբ Մարտունիի 2-ի աջ ֆլանգը բաց է եղել ու էդ կողմից դեպի Հադրութ արդեն ճեղքումներ են եղել, Իվանյանից 4 САУ-ի լավ հաշվարկ են կանչել Սերգեյ Շաքարյանի ու ՊԲ հրամանատար Արտակ Սարգսյանի գործողությանն աջակցելու։

Դավիթը ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայրի ֆակուլետի ուսանող էր ու փայլուն մաթեմատիկակակն գիտելիքներ ուներ։ Ու որպես լավ հաշվարկ անող նա ինքնակամ ներգրավվում է այդ հատուկ խմբի մեջ։ Նրան բազմիցս ասել են՝ «մի գնա, դու ստեղ էլ ես պետք», ինչին պատասխանել է, որ լավ հաշվարկ անողի կարիք ունեն ու վստահաբար ինքն այնտեղ շատ ավելի մեծ օգուտ կարող է տալ։ Հոկտեմբերի 26-ին թշնամու կործանիչը ռմբակոծում է հրամանատարական կետը։ Սերգեյ Շաքարյանի ու ՊԲ հրամանատար Արտակ Սարգսյանի հետ միասին զոհվում է նաև Դավիթը…

Ու այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Էս տղերքը զոհվեցին՝ հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, իրենց լավագույն տեսակին, ու հենց դրանով էլ անմահացան, հենց դրանով էլ մենք այսօր նրանց հիշում ենք։ Նրանք չփախան ու չդավաճանեցին, մնացին ու կռվեցին մինչև վերջին շունչը։ Էս տեսակը մեր վաղվա օրվա ապագան կերտողներին էին։ Բաց մնաց իրանց տեղը։ Հիմա շատերը դեռ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, բայց մենք հետո ենք գիտակցելու, թե ում ենք կորցրել, թե ինչ ոսկե սերունդ ենք թողել մարտի դաշտում…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ