29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի մարզում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

BB60F7C6-BFBF-49F9-88D8-2279B16FCF48

Օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 16:49-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել էր երկրաշարժ 2.8 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ