03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Պիղատոսի նման «ձեռքներդ լվանու՞մ» եք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պիղատոսի նման «ձեռքներդ լվանու՞մ» եք։
Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի ստեղծումն անչափ կարեւոր է ։
Քվեարկությունը ցույց կտա ՝ ու՞մ համար է Արցախի խնդիրն առաջնային,իսկ ու՞մ համար ՝ոչ։
Կարծես թե «իշխանությունը» հակված չէ ստեղծել նման հանձնաժողով։
Եվ ,վերջապես, հերիք է «լոլոներ» կարդաք…
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովն ունի այլ գործառույթ ,իսկ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովն ՝այլ։
 
Արցախի 75 տոկոսը հանձնվել է, 100-ից ավել բնակավայրեր են անցել թշնամուն,հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց տները,հազարավոր զոհեր ունենք,մեկ տասնյակ հազարից ավել վիրավորներ…
Ու այսքանից հետո սրանք ասում են,թե նախկինում ԱԺ-ում նման հանձնաժողով չի եղել։
Նախ,Արցախյան առաջին պատերազմի տարիներին խորհրդարանում նման հանձնաժողով եղել է:
Իսկ վերջին 25 տարում չի եղել,քանի որ նման աղետ ու կապիտուլյացիա էլ չկար ,եւ փաստացի Ազատ ու Անկախ Արցախ գոյություն ուներ,որի մեծ մասն անցավ թշնամուն կապիտուլյանտների օրոք։
Պիղատոսի նման «ձեռքներդ լվանու՞մ եք»…»:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ