Թուրքերը արտասվել են և գումարով օգնել հայ ծանրամարտիկին /վիդեո/
Պատահաբար մի հաղորդում էր նայել հեռուստատեսությամբ: Սիրտը լցվել ու արտասվել էր: Հետո պառկել էր քնելու ու աչքի առաջ էր հառնել պայծառ, բայց հաշմանդամ դարձած տղայի կերպարը:
՛՛Որոշեցի Հոլանդիայում բնակվող հայերի շրջանակում հանգանակություն հավաքել: Շատ էի ուզում օգնել նրան: 24ամյա գյումրեցի ծանրամարտիկը տառապում է հենաշարժողական համակարգի հիվանդությամբ,երիտասարդ սպորտսմենի բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում,որի համար անհրաժեշտ է 25 000 եվրո: Վաղարշակի վիճակը օրեցօր ծանրանում է,նա պիտի շտապ տեղափոխվի Գերմանիա՛՛,-պատմեց Ջուլիետան:
Ջուլիետան դիմահարդար է և տղային օգնելու իր ցանկության մասին պատմում է նաև նույն սրահում աշխատող ազգությամբ թուրք գործընկերներին:
՛՛Իմ ընկերները նույնպես արտասվեցին….ամեն մեկը իր դրամապանակից հանեց ունեցած գումարը ու մեկնեց ինձ: Անունները գումարի հետ միասին կփոխանցեմ Վաղարշակին՛՛,-պատմեց:
Դեկտեմբերի 1-ը Վաղարշակ Ղևոնդյանի ծննդյան օրն է: Մի քանի օրով հայրենիք եկած Ջուլիետան այդ օրը կշնորհավորի Վաղարշակին:
Ջուլիետայի հուզումների պատճառ դարձած տեսանյութը նկարահանվել էր ՛՛Մարդկային գործոն՛՛ հաղորդաշարի շնորհիվ: Այն կարող եք դիտել այստեղ:
Դիտեք նաև Henaran.am-ի տեսանյութը: