01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունները պատրաստվում են վաճառել ԵՊՀ-ի «Սև շենքը»

Իշխանությունները պատրաստվում են վաճառել ԵՊՀ-ի «Սև շենքը»

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ ԵՊՀ-ի մի հատվածի օտարման հարցը քննարկման փուլում է: Խոսքը Աբովյան 52 հասցեում գտնվող, հանրությանը «Սև շենք» անունով հայտնի ԵՊՀ-ի պատմական մասնաշենքի մասին է։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ հայտարարվեց, թե իշխանությունը ուզում է վաճառել բուհերի շենքերը, դրանց տարածքում հյուրանոցներ և ժամանցի վայրեր կառուցելու համար։ Այս լուրերն իշխանական քարոզիչները շտապեցին հերքել, սակայն արդեն այսօր գործընթացը սկսվել է։

Փաստացի համալսարանն ավելի քան 2 տարի է ընտրված ռեկտոր չունի, չունի նաև հոգաբարձուների խորհուրդ։ Մայր բուհն ամբողջությամբ հայտնվել է Կառավարության խամաճիկի կարգավիճակում, իսկ կառավարական որոշումները տանում են ԵՊՀ-ի մասնաշենքերի օտարմանը։

Բնութագրությունը հասանալի չէ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ