30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանցիները երեկ Խոզնավարի ուղղությամբ առաջացել են 1,5 կմ. գյուղապետ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ մայիսի 12-ին առաջ եկած թշնամին հետ գնալու փոխարեն՝ 1,5 կիլոմետր կրկին առաջ է եկել։

168.am-ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասաց, որ մայիսի 20-ին, ժամը 18։00-ի կողմերը թշնամին կրկին 1,5 կիլոմետր առաջ է եկել։

 

Մայիսի 12-ին, երբ Իշխանասարից մոտ 3 կիլոմետր առաջ էին եկել, դրանից հետո երեկ կրկին 1,5 կիլոմետր առաջ են եկել։ Այնտեղ մենք ձոր ունենք, այդ ուղղությամբ 1,5 կիլոմետր առաջ են եկել։ Թշնամին ասում է՝ սա մեր տարածքն է, մենք ենք այստեղ պահում, մեզ ասում են՝ դուք այստեղ հող չունենք, ինչ կա՝ մերն է»,- նշեց Վարո Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հայկական դիրքերը հսկող զինվորներն ասել են, որ տեղաշարժ է նկատվում՝ գուցե թշնամին պատրաստվում է վերադառնալ դիրքեր։

«Մեր տղերքն այնտեղ կանգնած են, ասում են՝ նորից զինվորներ պետք է գան՝ կանգնեն, որ թշնամին նորից առաջ չգա։ Դե, թշնամին դիմում է սադրանքների, այդպես բրթելով առաջ է գալիս, ավելի լավ չէ՞ մենք կանգնենք, պատերազմենք, քան թե այսպես անեն, մեկ ա՝ առաջ գալուց հետո իրենք սկսելու են կոտորել։ Թշնամին ո՞վ է, որ գա, մեր հող ու ջրի վրա կանգնի, ասի՝ հեռացեք, տարածքը մերն է։ Ավելի լավ չէ՞ կռվենք, հիմա եթե մենք սկսենք, վստահ եմ՝ գնալու ենք բերդեր, այսինքն՝ մեզ լցնելու են բերդեր»,- նշեց Խոզնավարի ղեկավարը։

 

Նա անդրադարձավ նաև ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, որի ընթացքում նա խոսեց Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթի մասին։

«Ես չգիտեմ, թե նա ինչ փաստաթուղթ է ուզում ստորագրել։ Ես մտածում էի, որ այդ մարդն այսքանից հետո կարող է միայն  Շուշին, Հադրութը ազատագրելու մասին փաստաթուղթ ստորագրի, բայց չէ՝ ի՞նչ կարող եմ ասել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ