23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիների «Ոդիսականը»՝ Վարդենիսի լեռներում. վարդենիսցի Քլոսի վկայությունը․ tert.am

Ալիևը Շուշիում մուղամ է լսում ու շարունակում պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսած խաղը։ Խաղ նյարդերի վրա, փողոցի կրպակից գնված վիճակախաղի պես` գինն առանձնապես մեծ չէ, կստացվի՝ ավելի լավ, չի ստացվի՝ կփորձի հաջորդ անգամ, քանի որ պատշաճ պատասխան հղփացած բռնապետն այդպես էլ չստացավ։

Մայիսի 12-ին տեղեկություն տարածվեց, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում և առաջացել մոտ երեք կիլոմետր։ Հոգեհացի ցուլիկին սարից քաղաք իջեցնելու ճանապարհին Վազգեն Խաչատրյանը որոշեց պատմել գլխով անցածը: Անասունին տարել էր սար, մեկ էլ լուրը հասավ, թե բա՝ թուրքերը խախտել են սահմանը:

«Անասունին տարել էի սարը, մեկ էլ ասացին, թե թուրքերը սահմանն անցել են: Այ էն սարը տեսնո՞ւմ ես (ցույց է տալիս առջևի լեռնազանգվածը), այ դրա մի կողմը իրանք են, մի կողմը՝ մենք, բայց սարը մերն ա»,-tert.am-ի հետ զրույցում պատմում է Վազգեն Խաչատրյանը:

Վարդենիսցի վարորդը վստահեցնում է, որ բանակցությունների արդյունքում թուրքերը հավաքել են իրենց վրաններն ու հետ գնացել իրենց սկզբնական դիրքեր: Ի դեպ, ըստ նրա, սա առաջին դեպքը չէ: «Էլի են իջել, ձմեռն էլ, աշունն էլ գալիս ջուր են տանում: Դե սահմանազատում արած չի, չգիտեն՝ որն ա մերը, որը՝ իրենցը: Հեռախոսն առնում գալիս են, թե բա՝ էսի մերն ա, բայց իրանցը չի էլի»,- պատմում է Վազգեն Խաչատրյանը:

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը, որն այդ պահին գտնվում էր դիրքերում, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պայմանավորվել են, որ մայիսի 13-ից սահմանապահ զորքերը պետք է զբաղեցնեն տվյալ դիրքերը՝ նմանատիպ միջադեպերից խուսափելու համար:

Դե իսկ ճանապարհը: Ճանապարհն ինչ, գյուղացիները մնացել են Աստծո հույսին, քանի որ միջադեպի դեպքում, եթե կարիք լինի շտապ տարհանման, համայնքային գերեզմանատներում տեղերը, մի քանի տասնյակով հաստատ կավելանան, քանի որ շտապ բառն այս ճանապարհի համար չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ