30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս պահին բարձրանում եմ դիրքեր». Վերիշենի գյուղապետ

Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզում թշնամին դիմել է սադրանքի, թողնելով իր զբաղեցրած դիրքերը, առաջ է եկել՝ Իշխանասարի հատվածն անցել է և մոտեցել դեպի Վերիշեն բնակավայրին ու կանգնել։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

168.am-ի հետ զրույցում Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանն ասաց, որ ստեղծվել է լարված իրավիճակ։

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին ես բարձրանում եմ դիրքեր, հասկանամ՝ ինչ է կատարվում, 30 րոպեից զանգահարեք, որպեսզի կարողանամ ամբողջական տեղեկատվությանը տիրապետեմ և ձեզ փոխանցեմ։ Քաղաքացիական բնակչությունից այնտեղ քիչ մարդ կա, հիմնականում զինվորականներ են, դեռ քաղաքացիական անձանցից շատերին չեն թողնում՝ շատ մոտենան»,- նշեց Արարատ Օրդյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ