20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անծանոթուհին բզով ծակել է աշակերտուհու քունքը եւ խոստացել ՛՛հանդիպել դժոխքում՛՛

Կրասնոդարի ոստիկանությունը փնտրում է մի կնոջ, ով կանգառում հարձակվել է աշակերտուհու վրա: 9-րդ դասարանի աշակերտուհին դասարանցիների հետ ավտոբուսի է սպասելիս եղել, երբ նրան է մոտեցել տարօրինակ անծանոթուհին ու սուր գործիքով ծակել է նրա քունքը:

՛՛Հիմա դու էլ ես վարակված: Կհանդիպենք դժոխքում՛՛,- ասել է հանցագործը երեխային, գրում է Кубань 24-ը:

Աշակերտները լավ հիշել են կնոջ դեմքը, քանի որ երբ նրանք եկել են կանգառ, նա արդեն այնտեղ նստած է եղել: Կինը տարօրինակ հայացքով զննել է աշակերտներին: Երեխաներն ասել են, որ նա 30-35 տարեկան է եղել արտաիքնից, հագին աշխատանքային հագուստ է եղել՝ ներկի հետքերով:

Բզով ծակելով աղջկան՝ կինը փախել է, իսկ աշակերտները զանգել են աղջկա ծնողներին: Աղջկան տարել են հիվանդանոց, ապա՝ ոստիկանություն դիմել: Բժիշկներն ասել են, որ աղջկա հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի վարակ էլ չկա, նրան հակաբիոտիկներ են նշանակել:

Ոստիկանությունը փնտրում է հանցագործին, չի բացառվում, որ նա հոգեկան հիվանդ է եւ կարող է հարձակվել այլ մարդկանց վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ