05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից. armlur.am

Ուշագրավ իրավիճակ է Պաշտպանության նախարարությունում: ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ պաշտոնից ազատվել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեզ հասած լուրերի համաձայն, նա աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչն էլ ՊՆ ղեկավար կազմը ստորագրել է:

Ըստ ArmLur.am-ին  հասած լուրերի՝ Պն-ում խոսակցություններ կան, թե նա առողջական խնդիրների պատճառով է ազատման դիմում գրել: Կայքն արդեն գրել էր, որ Արծրուն Հովհաննիսյանը վիրահատության պետք է ենթարկվի, սակայն ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «շան գլուխը այլ տեղ է թաղված»: Մասնավորապես, ըստ այլ խոսակցությունների՝ Արծրուն Հովհանիսյանը կոնկրետ աշխատանքային խնդիրներ է ունեցել ՊՆ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Ավելին, ըստ կայքին հասած լուրերի, ՊՆ աշխատակազմում շատերը խնդիրներ ունեն նախարարի հետ, որոնց լրատվամիջոցը կանդրադառնա առաջիկայում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ