24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դավաճանների այս իշխանությունը մեզանից խլեց մեր սիրելիների աճյունը խնկարկելու հնարավորությունը. Միքայել Մինասյան

Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է։ Մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛ մեր վիշտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Դավաճանների այս իշխանությունը մեզանից խլեց մեր սիրելիների աճյունը խնկարկելու հնարավորությունը։ Եվ հետո, ինչպե՞ս հարգել հուղարկավորվածների հիշատակը, երբ ողջերն են արդեն մեռել։
Այո, իրականում բոլորս ենք մեռել։ Մեռել ենք, որովհետև մեր աչքի առաջ զոհեցին հերոս տղերքին ու հանձնեցին հայրենիքը։ Մեռել ենք, որովհետև տեսել ենք հայրերի շիրիմների առջև ծնկած փոքրիկներին, որդիներին գերեզմաններին պառկած ծնողիներին։

Մեռել ենք, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել ու շարունակում է մեր աչքի առջև։ Երկու տարի առաջ մեզ փորձում էին համոզել, թե արցախյան համակարտության ընթացքում ընկած տղերքը զոհվել են «հանուն ոչնչի», հիմա գործնականում ապացուցեին՝ ինչ է նշանակում «հանուն ոչնչի» մեռնելը։ Այլևս չկան ո՛չ տղերքը, ո՛չ էլ հայրենիքը, որի համար նրանք գնացին զոհողության։ Մեռել են վանքները, մեռել է Արցախը, պետությունը, Սփյուռքը, պայքարելու ձգտումն ու հույսը։
Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք հավատում ենք անմահությանը, իսկ երեկ շնորհավորում էինք Հարությունը։ Իսկ ինչ է Հարությունը, եթե ոչ՝ հաղթանակ մահի նկատմամբ։ Բայց կա մի կարևոր հանգամանք. որպեսզի հարություն առնես (սկսես վերածնվել), պետք է ընդունես, որ մեռել ես։

Մինչդեռ այսօր մենք որքան ուժ ունենք չենք ցանկանում ընդունել՝ ո՛չ մահը, ո՛չ կորուստը, ո՛չ մեր պետության ու զինվորի կանխամտածված սպանությունը, հասարակության հավաքական ինքնասպանությունը։

Եվ հետևաբար այսօրվա խորհուրդն է. մենք կվերածնվենք, եթե ընդունենք մահը։ Մենք նոր շունչ կստանանք, եթե խոստովանենք, որ մահացել ենք։ Նույնիսկ նրանք, որ դեռ ողջ են։ Նույնիսկ նրանք, որ անգիտակից երջանկությամբ չեն տեսնում այս մղձավանջը, պարտությունը, կորուստն ու համազգային խայտառակությունը։

Հ.Գ. Իսկ թե ինչու դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր, շատ պարզ է։ Նա «փակեց» գերեզմանները, որ ոչ ոք չհասկանա. նա հայրենազրկեց մի ամբողջ ազգ և սպանեց մի ողջ սերունդ ու այսօր ամեն ինչ անում է, որ մահը չընկալեն, չսգան ու չգիտակցեն։ Որովհետև եթե գիտակցենք ու հասկանանք մահը, ապա դրանից հետո չի լինի նա և կլինի վերածնունդ։ Քանի դեռ նա կա, չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա։ Իսկ մենք դատապարտված կլինենք ապրել դավաճանի հետ և դավաճանի սարքած դժոխքում»,-գրել է Միքայել Մինասյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ