02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Պատերազմի ամենամեծ սուտը

Ուզու՞մ եք պատմեմ ձեզ, թե որն է եղել անցած պատերազմի ամենամեծ սուտը։ Այն որ թուրքերը գրավել են Շուշին։ Չի եղել նման բան։ Ընդ որում, նրանք Շուշին չեն կարողացել գրավել ոչ թե այն պատճառով, որ քաղաքը լավ էր պաշտպանված, այլ որովհետև անգամ բնական պատնեշները հաղթահարելու բավարար ուժ չունեին։ Նրանք ուղղակի եկել են Շուշի։
 
Շուշին անգամ չի հանձնվել թշնամուն։ Կարևոր բան եմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։ Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք։ Եկել և ուզում են զավթեն այն։ Արդեն գրեցի, թե ինչի համար։ Եվ այդ ամենը երկու դավաճանների՝ Նիկոլի ու Արայիկի, համաձայնությամբ։ Նրանց հետ Ալիևի կողմից ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություններով։
 
Մի քիչ էլ փակագծեր բացեմ։ ԳՇ պետի ու բանակի հրամանատարության հայտնի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ամենևին էլ ՀՀ ներքաղաքական վիճակներով չէր պայմանավորված։ Թեման Կարմիր Շուկան էր։ Եվ երբ հրամանատարները կարծեցին, թե գյուղին այլևս վտանգ չի սպառնում, նահանջեցին քաղաքական պահանջներից։ Թերագնահատել են Նիկոլի ու Արայիկի ստորության աստիճանը։ Կարմիր Շուկայում նոր պրոցեսներ են սկսվել։
 
Նորից եմ կրկնում՝ թշնամին Շուշին չի գրավել։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Վաղը-մյուս օրն էլ Քարվաճառն է հանձնվելու։ Այո, չեմ սխալվել։ Քարվաճառը։ Որովհետև ինչպես Շուշի, այնպես էլ Քարվաճառ ադրբեջանցիները մուտք չունեն։ Նիկոլի ու Արայիկի թողտվությամբ են ռուսների ձեռքը բռնած գալիս ու գնում։
 
P.S. Միհրան Հակոբյանը Արայիկի ու նրա կողմից աջ ու ձախ բաժանվող փողերի մասին երեկ կարևոր հարցադրում է արել։ Չե՞ք տեսել։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ