18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանում իրականացվում է քաղաքական հետապնդում. Ինտերպոլը հրաժարվել է համագործակցել ՀՀ իշխանության հետ

Հեղափոխությունից երկուսուկես տարի հետո անհայտ է, թե ովքեր սպանեցին Մարտի մեկի տասը քաղաքացիներին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հրապարակեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։  Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։

 
Ըստ այդ փաստաղթի՝ նաև նշվում է, որ Մարտի մեկը գործը քաղաքական է ու պետք չէ Ինտերպոլին խառնել դրան։
«Հիմա ինչ է ստացում, որ, ըստ էության, մեր երկու կարևոր գերատեսչությունները մեզ ստել են, որովհետև՝ նախ կա քաղաքական ակնհայտ հնչերանգ, որը նկատել է Ինտերպոլը ու դադարեցրել մեր երկի հետ համագործակցությունը», – ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա ասաց, թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 30 տարվա մեր պատմության մեջ նման բան չի եղել. առաջին անգամ է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը արձանագրում է, որ Հայաստանում իրականացվում է քաղաքական հետապնդում ու մերժում է իշխանության հետ համագործակցությունը։

 

«Մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն անում», – ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը նշեց, որ էլի փաստաթղթեր կան, որոնք, ըստ պատեհության, կհրապարակվի։

Նա ասաց, թե պետք է պատասխան տան մեր երկրին այս խայտառակությունը պարգևողները։

«Գևորգ Կոստանյանն, որ այսքան ժամանակ ասում էր՝ «մի դրվագ ապացուցեք, հետ եմ գալիս», ստացվում է, որ ինքը ճիշտ էր»,-նշեց Թովմասյանը։

 

Հիշեցնենք՝ 2018 թ. օգոստոսին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը բացահայտված էր համարել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ