Երանի չէ, որ սատկած լիներ, հերթական պարգևավճարն են տվել՝ միլիոններ

Մայր ճնճղուկը ողբում էր. -զավակը՜ս, – ասում էր նա, -զավակը՜ս:
Մի այլ ճնճղուկ մոտեցավ նրան.- ի՞նչ է պատահել, սատկե՞լ է:
-Երանի չէ, որ սատկած լիներ, հերթական պարգևավճարն են տվել՝ միլիոննե՜ր: Այդպես լրիվ կխորտակվի, կկործանվի, զավակը՜ս,- հեկեկում էր դժբախտ մայրը:
-Այսպես լրիվ կլրբանա, լրիվ կխորտակվի, -զավակը՜ս:
Գրում է բանասեր Մաքսիմ Ոսկանյանը։