13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մարզպետի համար կարեւորը դա է

՛՛Իհարկե, հարկային արտոնություններն ավելի գերադասելի են, քանի որ այս պահին եթե միայն այնտեղ սահմանամերձ բնակիչներն են, վաղը մյուս օրը կարող են տնտեսվարող սուբյեկտներն ավելանալ և ցանկություն հայտնել գործունեություն ծավալել հենց սահմանամերձ տարածքներում՛՛-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմ է, որ սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեությունն ազատվի հարկերից, թե բնակիչներին ազատեն կոմունալ վճարումներից։

Ըստ մարզպետի՝ այսպիսով տնտեսվարող սուբյեկտներին խրախուսվում է սահմանամերձ տարածքներում գործունեություն ծավալել։ Հարցին՝ կրակահերթերի տակ ո՞ր տնտեսվարողը կգնա և գործունեություն կծավալի, նա պատասխանեց. ՛՛Կրակոցների տակ չի, այն տարածքներում է, որոնք անվտանգ են ՛՛։

Մարզպետը հավելեց, որ կառավարության աջակցությամբ 20 մլն օգնություն է տրամադրվել ամռանը հակառակորդի գնդակոծության արդյունքում վնասված մոտ 700 ընտանիքի: ՛՛Գումարներն արդեն փոխանցված են՛՛ :  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ