02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդները հանուն ապագայի /ֆոտո/

Ամիսներ առաջ մի խումբ երիտասարդների ջանքերով սկիզբ դրվեց ”Երիտասարդները հանուն ապագայի/Youth for future” նախաձեռնությանը, որի նպատակն էր Վանաձոր քաղաքում բնակվող պատանիներին իրազեկել կայուն զարգացման մասին և մասնակից դարձնել համայնքային կյանքին:

Ուսումնասիրություն կատարելով Վանաձորում` արձանագրվեց, որ պատանիների շրջանում կա գիտելիքների պակաս առ ազգային հարստությունները, ինչպես նաև և անտարբերություն առկա խնդիրների և ապագայի հանդեպ:

Ծրագիրն իր մեջ ներառում էր սեմինար-դասընթացներ՝ ծառահատումների, հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների, ՀԷԿ-երի, մշակութային արժեքների պահպանման և այլ թեմաներով, գործնական պարապմունքներ և փորձեր, ինչպես նաև արշավներ դեպի ՛՛Դենդրոպարկ՛՛, Լոռու բերդաքաղաք, ՛՛Հնեվանք ՀԷԿ՛՛ և Հնեվանք վանական համալիր:

Ծրագրի մասնակիցների և կազմակերպիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն ծրագրի շարունականանության մասին, և շուտով խումբը կզբաղվի թափոնների վերօգտագործմամբ:
Ծրագրի ավարտին մասնակից պատանիները ստացան մասնակցությունը հավաստող վկայականներ:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունը, ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն, ՛՛Լոռու զարգացման կենտրոն՛՛ ՀԿ-ն:
՛՛Երիտասարդները հանուն ապագայի/Youth for future՛՛ ծրագիրն իրականացվել է ՛՛ԷկոԼաբ՛՛ ծրագրի շրջանակներում: ԷկոԼաբը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ