05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Փողը երբեք ավել չի լինում՛՛

՛՛Եթե խոսքը վերաբերում է բյուջեից համայնքներն տրամադրվող դոտացիաներին, ապա դոտացիաների տրամադրման համար կարգ գոյություն ունի, և տրամադրվում է ըստ կարգի՝ բնակչության թվի և տվյալ համայնքի եկամուտների մասով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ խոսելով բյուջեի բաշխումից: Նշենք, որ ըստ պատգամավորներից՝ Երևանին տրվող բյուջեն կարելի է կրճատել ու մարզերին տրամադրել: Ըստ Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ արդարացի չէ, որ մայրաքաղաքին ավելի շատ գումար է տրամադրվում, քան մարզերին:

՛՛Դոտացիայի մեթոդաբանությունը փոխել հնարավոր չէ: Հիմա եթե հաշվարկներով Երևանի բնակչությանը համարժեք դոտացիա է տրամադրվում, նույն հաշվարկներով կատարվում է նաև մնացած համայնքներինը, այնպես չէ որ Երևանը բացառություն է, այլ բան է, որ  սուբվենցիայի տեսքով կոնկրետ համայնքներին կամ մարզերին գումար տրամադրվում է, թե չէ, վերջին երեք տարիներին մարզերին տրամադրվում է հրատապ ծրագրեր իրականցնելու համար ֆինանսական միջոցներ, ու դրանցով բավական ծրագրեր են կատարվել վերջին տարիներին՛՛: 

Միաժամանակ մարզպետը շեշտեց, որ մարզում դեռ շատ խնդիրներ կան, օրինակ՝ ճանապարհները, և հավելեց. ՛՛Փողը երբեք ավել չի լինում՛՛, սակայն ծրագրերն իրականացնում են հատկացված բյուջեի շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ