14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին

«Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4կմ, մյուս կողմից 1: Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ:
 
Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։ Եղվարդի համայնքի ղեկավար Սպարտակ Զաքարյանը նույնպես ասել է, որ իրենց համայնքում ևս կրակոցները լսելի են:
 
Նշենք, որ ի հեճուկս այս փաստերի՝ ՀՀ ՊՆ-ն ամեն օր կեղծիք է տարածում, թե սահմանային միջադեպեր չեն եղել:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ