16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սպանել են են ՀԱՀ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին

Յոհանեսբուրգի մոտակայքում սպանել են Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ և ավագ Սինզո Մեիվային, տեղեկացնում է The Independent-ը: 

Ինչպես հաղորդել են ոստիկանությունից՝ ֆուտբոլիստին սպանել են շաբաթ երեկոյան Յոհանեսբուրգից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրում: Երկու զինված հանցագործ ներ ներխուժել են նրա տուն ու սպանել դարպասապահին: Տանն այդ ժամանակ մոտ յոթ հոգի է եղել:

Ինչպես պարզվել է, այդ իրադարձություններին վիճաբանություն է նախորդել: Մեյիվայի վրա հարձակումից հետո հանցագործները փախել են դեպքի վայրից:

Ոստիկանությունը 14 հազար դոլար պարգևատրում է խոստացել հարձակվողների մասին տեղեկատվության համար:

Սինզո Մեյիվան 27 տարեկան էր: Նա խաղում էր Orlando Pirates հարավաֆրիկյան ակումբում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ