նիկոլը չարիք չի, չարիքը նիկոլին ստարողներն են
նիկոլը չարիք չի, չարիքը նիկոլին ստարողներն են։ Հենց նրանց շնորհիվ ու լուռ համաձայնությամբ ա նիկոլը դեռ իր տեղում։ Իսկ նիկոլապաշտ զոհվածների հարազատներին չգիտես էլ ինչ ասես։ Մեղադրե՞ս՝ ճիշտ չի, լռե՞ս՝ չի ստացվում։
Մի տղայի մասին էի ուզում գրել, ով զոհվել էր Շուշիում։ Մտա քրոջ էջ ու ապշած մնացի. «եթե նիկոլը հրաժարական տա էտ վախտ մեզ դավաճանած կլինի» կարգի վիդեոներ, գրառումներ, նկարներ…
Թե պատերազմի վերջին օրերին «ադրբեջանական քաղաքի» համար ինչի՞ զոհվեց իր եղբայրը, քրոջը չի հետաքրքրում։ Թե ինչի զոհվեց մի բանի համար, որը հենց սկզբից էլ գիտեին, որ հանձնելու են, դա էլ չի հետաքրքրում, կարևորը նիկոլը հրաժարական չտա…
Գիտե՞ք ցավն ինչումն ա, որ նախկինում, խաղաղ պայմաններում զոհված ամեն զինվորի համար Սերժն էր մեղավոր, ու թքած, որ 80% հավանականությամբ զինվորը զոհվել էր սեփական անփութության պատճառով։ 2016-ի հարյուր զոհերի համար էլ էր Սերժը մեղավոր։ Բայց այ 2020-ի 5000 զոհի ու տասնյակ հազարավոր վիրավորների համար ոչ ոք մինչ օրս պատասխանատվություն չի ստանձնում ու ստացվում ա, որ էլի Սերժն էր մեղավոր…
Բազմիցս ասել եմ ու կրկնում եմ՝ նիկոլին սատարողների ու դավաճանական խմբակի անդամներից յուրաքանչյուրի խղճին ա բոլոր զոհված տղերքի արյունը։ Ո՛չ գիտակից հասարակությունը, ո՛չ սերունդները և ո՛չ էլ պատմությունը ձեզ չեն ներելու։
Արամ Գեւորգյան