05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ասկերանն ու Հադրութը վերադարձնելու ենք, Ֆեյսբուքը փակվելու է, աղանդներն արտաքսվելու են․ Վիտալի Բալասանյան

Երեւան իմ երկօրյա այցը եղել է պաշտոնական, նպատակը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներն էին, երկու օր աշխատել եմ նրանց հետ, առաջարկել եմ ՊՆ-ին, որ ինքը զեկուցի ՀՀ վարչապետին, նա զեկուցել է, հետո տեղեկացրել, որ խնդիր չի եղել․ քննարկվել են Արցախի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության, Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցեր, ասվել է, որ Արցախի ԶՈւ-ն եւ դրան հավասարեցված բոլոր կառույցները պետք է լինեն Արցախի քաղաքական եւ ռազմական իշխանությունների ենթակայության ներքո, ես այդ օրերին երբեւիցե չեմ հանդիպել Փաշինյանին եւ խնդրում եմ վերջ դնել ասեկոսեներին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկեությանը հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, Վիտալի Բալասանյանը դրական պատասխան է տվել։

«Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով, բայց Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում, անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ իհարկե համաձայնեցնելով ՀՀ-ի քաղաքական և ռազմական վերնախավի հետ, ցավոք, մենք չկարողացանք դա անել և 2020-ի ընտրությունից հետո Արցախի սուբյեկտայնության խնդիրը կար։ Պետք է ամեն ինչ անեինք, որ Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ կայանար»,-ասել է նա։

Վիտալի Բալասանյանը նշել է, որ ՀՀ-ի քաղաքական իշխանության վարած սխալ քաղաքականության այլընտրանքը պատերազմն էր, իսկ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի բարվոք լինեին։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ