06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև օպերատիվ կապը տեխնիկապես ապահովել եմ ես». Արթուր Վանեցյան

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրառում  էր կատարել՝ ուշագրավ մանրամասներ ներկայացնելով  «Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին»: Նկատենք՝ գրառման մեջ նախկին դեսպանը հիշատակում է նաև  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը:

«Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։ Այսօր տեղեկացա, որ Դատախազությունն իմ հայտարարության առիթով սկսել է քննություն։ Հասկանում եմ, որ Նիկոլն է հանձնարարել։ Բայց ի՞նչ պետք է ուսումնասիրեք կամ ո՞ւմ։ Նիկոլի՞ն եք քննելու։ Ո՞վ։ Դո՞ւք։ Հասկանում եմ, որ սա Նիկոլի լռությունը փոխհատուցելու միասին որոշած քայլ է։ Եվ, իհարկե, ձևական։ Նիկոլը, անշուշտ, կանխատեսելի է, իսկ նրա լռությունը չի կարող փակել թեման։ Ավելին, չեմ թողնելու, որ փակվի։ Ու հիմա շարունակում եմ։

Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկն արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանն ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղե՞լ է արդյոք հանդիպում Դուբայում, ստացե՞լ է արդյոք ծրար, և արդյո՞ք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին»,- գրել էր Միքայել Մինասյանը:

Այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն անդրադարձել է թեմային՝ նշելով. «Ես այսօր առիթ ունեցել եմ արդեն պատասխանելուլրատվամիջոցների հարցերին: Ես և Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել ենք, որ կա օպերատիվ կապ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև: Տեխնիկական մասով այդ կապն ապահովել եմ ես»:

ԱԱԾ նախկին տնօրենն այլ հարցերի չի պատասխանել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ