24 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, մարտնչող քաղաքական դիակ. Վազգեն Մանուկյան

Ինքը՝ համաձայնագիրը, իր մեջ ունի շատ բաց տեղեր։ Այսպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ՝ տասնյակ էջերով, սակայն այստեղ նման ոչ մի բան չկա, ինչը նշանակում է, որ բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետը ուղղել մեր օգտին։ Այս մասին քիչ առաջ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այո, բանակցությունների միջոցով հնարավոր է դա անել, բայց ով է այդ բանակցությունները վարելու։ Ո՞վ, այն մարդը ,որը մեր երկիրը տարավ պարտության։ Նրան չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, մարտնչող քաղաքական դիակ։ Չեք տեսնու՞մ՝ ինչ է կատարվում Հայաստանում, սահմանների վրա են հարձակվում, սակայն որևիցե որոշում չի ընդունվում։ Շատ բնական է, որ ցանկացած պատերազմից հետո ղեկավարը հեռանում է։ Մարդիկ կան ինքնասպանություն են գործում, մարդիկ կան հեռանում են, մարդիկ կան, որոնց հեռացնում են։ Մեր ոտքի կանգնելը կսկսվի միայն այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնա։ Հասկանու՞մ եք, բոլորը հասկանում են, որ ինքը պիտի գնա, բացի իրենից»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ