27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մատուցո՞ղ, թե՞ ազատամարտիկ. ով է ընդդիմադիրներին սպառնած անձը

Այս տարվա նոյեմբերի 13-ին ArmLur.am-ի խմբագրությունը զանգ ստացավ այն մասին, որ մի խումբ ազատամարտիկներ հավաքված են վարչապետի կառավարական առանձնատան մոտ եւ խնդրում էին լուսաբանել իրենց՝ ասելով, թե եկել են ի աջակցություն վարչապետին ակցիա անելու համար եւ մենք էլ որպես անկախ լրատվամիջոց, պետք է լուսաբանենք այն: Եվ ArmLur.am-ն էլ, հավատարիմ իր սկզբունքներին, որպես ազատամարտիկ իր խոսքը հարգեցինք, նկարահանեցինք եւ հրապարակեցինք Ռուստամ Ավագյանի խոսքը:

Սակայն կարճ նժամանակ անց պարզվեց, որ նա ստախոս է: Իրականում Ռուստամ Ավագյանը ոչ դիրքերում է եղել, ոչ էլ ազատամարտիկ է ընդհանրապես:

ArmLur.am-ը պարզեց, որ նա աշխատել է որպես մատուցող եւ որոշել է այդպիսի բեմականացում անել: Եվ մինչ մենք կհասկանայինք, թե նա որտեղ է աշխատում, ինչ պայմաններով, ինչպես էր հայտնվել այդտեղ եւ փորձում մեզ մոլորեցնել,նրա մասին հաղորդագրություն տարածեց արդեն ՀՀ Գլխավոր դատախազությունը: Արդեն ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, նա սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր էր հնչեցրել: Եվ չնայած նա հետագայում ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը այդ անձի նկատմամբ դեռ շարունակվում է: Ավելի ուշ պարզվեց, որ նա ծնունդով Աշտարակից է եւ աշխատում է Էջմիածնում գտնվող ռեստորաններից մեկում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ