27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գերմանիայի թեմի առաջնորդը` Լոռի ուղարկված հումանիտար բեռի մասին

Այս օրերին Գերմանիայից և Հայաստանից մի քանի հոգի դիմեցին ինձ՝ տեղեկանալու վերջին օրերին սոցիալական ցանցերում և հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջներում տարածվող լուրերի իսկության մասին՝ Գերմանիայից Հայաստան առաքված մարդասիրական օգնության Լոռու մարզպետարանի կողմից տնօրինելու կամ իրենց պահեստներում պահելու վերաբերյալ։
Այս առնչությամբ կուզեի տեղեկացնել, որ խնդրո առարկա բեռը Հայաստան է առաքվել անձնական նախաձեռնությամբ։

Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն գերմանահայ համայնքի որևէ կառույց ուղղակի կամ անուղղակի կապ չունի այս բեռի հավաքագրման և Հայաստան առաքման հետ։ Այն Գերմանիայում ապրող առանձին հայ անհատների նախաձեռնությունն է, որոնցից ոմանց ես անձնապես ճանաչում եմ։

Անհատական նախաձեռնություն լինելով հանդերձ բեռի, եթե ոչ ամբողջ բաժինը, ապա մեծ մասը մարդասիրական օգնություն է և ժամ առաջ պետք է ծառայի իր նպատակին։ Հետևաբար Լոռու մարզպետարանին խնդրում եմ օրենքի շրջանակներում անհապաղ լուծել մաքսային-իրավաբանական հարցերը և օգնության մարդասիրական բաժինը հասցնել կարիքավոր ընտանիքներին: Եթե կան որոշ ապրանքներ, որոնց մարդասիրական կամ հումանիտար լինելը խնդրահարույց է, դա, կարծում եմ, պետք չէ խանգարի, որ մնացած բաժինը շուտափույթ հասնի մեր կարիքավոր կամ տեղահանված հայրենակիցներին, իսկ դեղերն էլ՝ համապատասխան բուժհաստատություններին։

Մեզ համար շատ կարևոր է, որ ժամ առաջ հստակվի այս հարցը, և մեր նաև գերմանահայ հայրենակիցները, որոնք վերջին ամիսներին ամենայն պատրաստակամությամբ ու ջանասիրությամբ օժանդակեցին մարդասիրական օգնության հավաքագրման և գումարներ նվիրաբերեցին մեր հայրենիքին, չկորցնեն իրենց վստահությունը՝ ո՛չ համայնքային, ո՛չ էլ հայաստանյան կառույցների նկատմամբ։
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան հանրագրից

Հիշեցնենք, խոսքը գերմանահայերի ուղարկած մոտ 2,5 տոննա հումանիտար օգնության մասին է, որը հայտնվել է Լոռու մարզպետի նկուղում, ով նշել է, թե բեռի մեջ։  հոգեմետ դեղեր կան։ Սրան ի պատասխան ուղեբեռի կազմակերպիչները նշել են, որ որեւէ հոգեմետ դեղ այնտեղ չկա, եթե , իհարկե, դրանք չեն գցել ուղեբեռի մեջը ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ