18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինտերակտիվ դպրոց՝ Արցախում

Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրեց «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի- հակածխախոտային արշավ մրցույթ» ծրագրի համակարգող Սարգիս Աղայանը, ինտերակտիվ դպրոցն իրականացվեց մի քանի փուլով: Համապատասխան մասնագետների կողմից անցկացվեցին տեսական դասեր և ուսուցողական սեմինարներ այն մասին, թե ինչ է ծխախոտը, ներկայացվեցին վիճակագրական տվյալներ ծխողների, ինչպես նաև՝ բժշկական և գիտական հիմնավորումներ ծխելու և չծխելու վերաբերյալ: Խոսվեց ծխախոտի օգտագործման հոգեբանական, ֆինանսական և օրենսդրական տեսանկյունների մասին, բերվեցին օրինակներ ծխախոտային բիզնեսի եկամուտների և մարդկանց կորուստների վերաբերյալ: Ծրագրի նախնական փուլում լրացված առցանց հարցաշարի և ակտիվության հիման վրա ընտրվեցին հաղթող մասնակիցները՝ արժանանալով արժեքավոր նվերների։

Սարգիս Աղայանը նշում է, որ ծրագիրն իրականացվեց Արցախում, քանի որ նպատակ կա սերտացնել համագործակցությունը ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող երիտասարդների միջև։ «Ներկա էին, ոչ միայն Ստեփանակերտից և Շուշիից, այլև Արցախի գյուղական համայնքներից երիտասարդներ։ Եղան փոխանակման ծրագրերի առաջարկներ։ Արցախում բնակվող երիտասարդները շատ ակտիվ են ու պատրաստակամ։ Նույնիսկ մի քանի գյուղապետեր առաջարկեցին իրենց համայնքներում էլ անցկացնել երիտասարդական միջոցառումներ»,- ասաց Սարգիս Աղայանը։

«Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ