22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը:
 
«Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում», – հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Նրա խոսքով՝ «մեր երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ կապերի ամբողջ շրջանակը»:
 
«Հատուկ ուշադրություն է դարձվելու նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության իրագործմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը տարածաշրջանում, այդ թվում՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցից հետո նոյեմբերի 21-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում», – ասել է Զախարովան:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ