18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հստակ չէ, որ դա նաեւ բոլորի կողմից ընդունված ծրագիր է. Կ Ռուբինյան

ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը facebook-յան հանրագրում գրել է.

Առցանց էի հետեւում, հաստատ ինչ-որ բաներ բաց եմ թողել, բայց գրեմ երեկոյան վազքիս ընթացքում ամփոփած առաջին տպավորություններս:
– Ելույթ ունեցավ Բարգավաճի առաջնորդը եւ իր ելույթում շեշտեց, որ ելույթ չի ունենալու, ունենալու է հաջորդ անգամ 
– Ժառանգության առաջնորդ Րաֆֆիին իր ելույթն ավարտելու համար պահանջվեց հենց հարթակում փոքրիկ քննարկում անել Լեւոնի ու Գագոյի հետ: Քննարկման արդույունքում ելույթն անավարտ թողնվեց: Թե՞ կապս ընդհատվեց, չգիտեմ:

-Գործնական տարրեր պարունակում էին միայն կոնգրեսական երկու Լեւոնների ելույթները: Մոտավորապես պարզ դարձավ իրենց պատկերացրած գործողությունների ծրագիրը: Չնայած նորացված հրաշալի քառյակ եւ նոր ժողովրդական շարժում հռչակվեց, ամենեւին հստակ չէ, որ դա նաեւ բոլորի կողմից ընդունված ծրագիր է: Վկա՝ Գագոյի ելույթ չունենալու մասին ելույթը եւ Ռաֆֆու անավարտ ելույթը:


-Անհասկանալի է, թե ի՞նչ նոր վարքագիծ են առաջարկելու/դրսեւորելու ծրագրի հեղինակները, երբ զարգացումները/իշխանությունները ընդհուպ մոտենան/ մոտեցնեն նոր Մարտի 1-ի հանգրվանին:
– Ոչ մի հռետոր ջանք չթափեց համոզելու հասարակությանը, որ բաղձալի արտահերթ ընտրությունները պարտադրելուց հետո դրանք չեն կեղծվի այս անգամ քառյակի թեկնածու(ներ)ի օգտին: Երեւի որպես երաշխիք պետք է ընդունենք առաջնորդներից երկու գլխավորների անբիծ ընտրական անցյալը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ