18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանդիպումներ Վաշինգտոնում

Հոկտեմբերի տասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին հայանպաստ գործունեության համար և կարևորել նրանց դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի դերը և աջակցությունը  Հայաստանում  բարեփոխումների իրականացման գործում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը էլ ավելի կզարգանա և կխորանա:

Ֆրենկ Հիմսկերկը կարևորել է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և շեշտել, որ այսուհետ ևս ՀԲ-ն կաջակցի  մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, աղքատության նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանը վերաբերող բազմաթիվ  հարցեր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ