30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛ ՛՛Ժառանգությունը՛՛ լիիրավ անդամ չէ ու ոչինչ չի որոշում՛՛

 ՛՛Քառյակում ՛՛առաջին կռուգ՛՛ հասկացողություն կա, ինչը բավական տեսանելի է եղել միշտ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ստվերում մնաց, երբ մյուս երկու առաջնորդները արհամարհեցին նրա խորհրդակցելու առաջարկը:

Նրա խոսքով՝ սա հատկապես նկատելի դարձավ, երբ հանդիպեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առանց Րաֆֆի Հովհաննիսյանի:

՛՛Երկուսով հանդիպեցին, հանրահավաքի օր որոշեցին, ու մյուսներին էլ տեղյակ պահեցին: Չեմ կարծում, որ ՛՛Ժառանգությունը՛՛ լիիարավ անդամ է, ու ինչ-որ բան որոշում է այս ֆորմատում: Այս քաղաքական հոսանքում ամենդոմինանտ ֆակտորը ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ է՝ և կազմակերպչական, և ֆիանսական առումով: Նա փորձում է այդ կապիտալն օգտագործել՝ իր մտադրությունները կյանքի կոչելու առումով՛՛,-շեշտեց Ս. Սաֆարյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ