18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկել էին, որ ասեն՝ էլի ենք գալու, հաջորդ անգամ կասենք

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եռյակ-քառյակի գործունեության վերաբերյալ տեսակետը երեկվա հանրահավաքից հետո չի փոխվել: ՛՛Եղել և մնում եմ այն կարծիքին, երեկվա ելույթները դրա լավագույն ապացույցն են, որ այս պրոցեսներն ուղղված են 2017-2018 թվականի ընտրություններին՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասաց նա: Այս միտմանը բանախոսը քննադատաբար չի վերադառնում:  

՛՛Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են ընտրությունների հաջորդ օրը սկսել պատրաստվել հաջորդ ընտրություններին, սակայն արատավոր է, երբ այդ օբյեկտիվ մարտավարությունը մատուցվում է հասարակությանը, թե մենք արտահերթ ընտրություններ ենք անում՛՛: Ս. Սաֆարյանը շեշտեց, որ և ՀԱԿ, և ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդները խոսեցին երկարատև պայքարի մասին, իսկ ԲՀԿ առաջնորդի ելույթ չունենալը ևս դրա ապացույցն էր:

՛՛Ես չեմ մեղադրի, թե ինչու այդ քաղաքական ուժը չի շտապում, դա նշանակում է , որ ինքն էլ չի հավատում, որ երկիրը կործանվում է՛՛: Նրա խոսքով՝ երեկվա հանրահավաքի կարևորագույն դրվագներից մեկն էլ այն էր, որ  այդ քաղաքական հոսանքը շատ հստակ դարձրեց, որ չկա ամբողջական, միասնական օրակարգ: ՛՛Տպավորությունն այս էր՝ եկել ենք ասենք, որ շարժումը սկսվում է, և այդ շարժումը շատ երկարատև է լինելու, էլի կգանք ու կասենք հաջորդ անգամ՛՛:

Ս. Սաֆարյանին մտահոգում է այն, որ ԵՏՄ-ին միանալու օրը այս ուժերը հայտարարում են, որ առաջիկա ամիսներին էլ չեն խոսելու արտաքին քաղաքական խնդիրներից: ՛՛Այսօր ոչ միայն Հայաստանի ներքին մարտահրավերներն են շատ իշխանության անգործության, որևէ բան չփոխելու ակնհայտ քայլերով, այլ չափազանց սրվել են արտաքին մարտահրավերները՛՛,-նկատեց Ս. Սաֆարյանը:

՛՛Նկատելի է մի հետաքրքիր բան, որ եթե իշխանությունը ձև է անում, ցույց է տալիս, որ ստիպված է այս քայլերին գնում, բայց երբ նայում ես ընդդիմության առաջնորդների ելույթները, տպավորություն է, որ իրենք սա ստիպողական որոշում չեն համարում ու դրանում օգուտներ են տեսնում, ստացվում է, որ ընդդիմությունը շատ ավելի կողնորոշված է դեպի ռուսկաան քաղաքականությունը: Ընդդիմության վարքագծում երևում է Ռուսաստանին չզայրացնելու մարտավարությունը, հաջորդ ընտրությունների համար գուբերնատորների նշանակման պրոցես ենք ունենալու, Կրեմլում քաստինգ է լինելու, որ ընտրեն՝ ով է լինելու հաջորդ ղեկավարը՛՛,-եզրափակեց ՛՛Ժառանգության՛՛ վարչության նախկին անդամը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ