18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուղղակի ամոթ է հայկական պետականության համար. Ս. Սաֆարյան /վիդեո/

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ երեկ ստորագրելով ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը՝ Հայաստանի ինքնիշխանությունը պատանդ թողվեց մի կառույցում, որտեղ օգուտները տեսանելի չեն իսկ վնասներն առկա են: ՛՛Ակումբը ոչ միայն բայրացկամ չէ ՀՀ-ի շահերի նկատմամբ՝ սկսած ՌԴ-ից, էլ չասած Նազարբաևի ու Ղազախստանի մասին, մենք առաջիկա ամիսներին ստիպված ենք լինելու հետևել՝ ինչպես է Ռուսաստանը շարունակում Ադրբեջանին հրավիրել այդ ակումբ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ ուղղակի ամոթ է հայկական պետականության համար, որ ոչ միայն իշխանությունը դեմ չի արտահայտվում այս որոշմանն, այլև ընդդիմությունը: ՛՛Նշանակում է, որ Հայաստանում քաղաքական դաս գոյություն չունի, Հայաստանի ողբերգությունը շարունակում է մնալ իր քաղաքական էլիտան՛՛:

Հարցին, թե ինչ փոխզիջումների մասին էր խոսում Նազարբաևը, նա պատասխանեց, որ հավանաբար խոսք է եղել այն մասին, որ Ղարաբաղը չի հայտնվի ԵՏՄ տարածքում: ՛՛Բայց վախենամ, որ տարաձայնությունները հետագայում ջրի երես դուրս գան, ու այս պայմանագիրն արժանանա հայ-թուրքական արձանագրությունների բախտին: Մաքսակետի հարցը հետագայում կարող է ծագել, իսկ Նազարբաևը հայտարարում է որպես լուծված խնդիր, ամենևին էլ չլուծված խնդիր է դա՛՛,-եզրափակեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ