14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Երիցյանին ձերբակալե՞լ են. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Օրերս Չեխիայում ձերբակալվել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, ով մեղադրվում է 2009-ին ՊԵԿ նախագահ, այժմ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Երեկ սույն տեղեկությունը ճշտեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. մեր հարցին ստացանք գրավոր պատասխան. 

 ՛՛ՀՀ գլխավոր դատախազությունը, տեղեկատվություն ստանալով հետախուզվող Ռոբերտ Երիցյանի՝ Չեխիիայում գտնվելու  վերաբերյալ, Չեխիայի իրավասու մարմիններին ներկայացրել է Ռոբերտ Երիցյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: Ռոբերտ Երիցյանը հետախուզման մեջ է գտնվում 10. 06. 2009 թ.-ից: Նա մեղադրվում է պետական գործչի սպանության փորձ կազմակերպելուն դրդելու համար՝ ՔՕ 34-38-305  հոդվածներով՛՛,- ասում է դատախազության պատասխանատուն: ՀՀ դատախազությունն այս պատասխանով ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է Ռոբերտ Երիցյանի ձերբակալման մասին լուրը՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ